Անի Խաչատրյանի գործը

Պատասխան Երևանի քաղաքապետարանից

«Հանրային ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները:

Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական պարտականություններից է հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը:

Օրենքի կարգավորումների համաձայն՝ հանրային ծառայության սկզբունքներից է, ի թիվս այլնի, վարքագծի սկզբունքները, բարեկրթությունը և հարգալիրությունը:

Օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամը իր լիազորությունների իրականացման ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել ավագանու՝ իր կարգավիճակից բխող գործողությունների, ներառյալ՝ քվեարկության, ինչպես նաև ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ:

Վերոգրյալ ներմերի վերլուծությունից հետևում է, որ ավագանու անդամի պաշտոնը քաղաքական պաշտոն է, որի կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հիմք օրենսդրությամբ նախատեսված չէ։

Թեև համայնքի կողմից այս պատասխանում ներկայացված եզրակացությունները այլ բան են մատնանշում, Անի Խաչատրյանի՝ որպես համայնքի խորհրդի անդամ ունեցած քաղաքական պաշտոնը նրան չի ազատում քրեական հանցագործությունների համար պատասխանատվությունից։
ani.khachatryan.case@proton.me